Դաշնային դատախազները գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին հարցում են ուղարկել Փիթսբուրգում սինագոգի վրա հարձակման կասկածյալի մահապատժին հավանություն տալու համար, որտեղ հրաձգության արդյունքում 11 մարդ է մահացել, հաղորդում է Associated Press-ը վկայակոչելով Փենսիլվանիա նահանգի դատախազ Սքոթ Բրեյդիին:
Բրեյդիի խոսքով, նա գործընթացը սկսել է Սեշնսի հավանությունը ստանալուց հետո: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, Բրեյդին պետք է գլխավոր դատախազից հավանությունը ստանա մինչեւ ամբաստանյալը կկանգնի դատարանի առջեւ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաղորդել էր, որ կասկածյալին 29 կետով մեղադրանքներ են ներկայացվել: Կասկածյալի գործողություններում հանցագործության նշաններ են, որոնք կապված են բռնության եւ հրազենի օգտագործման հետ:
Մեղադրանքը հիմնված է դաշնային քաղաքացիական իրավունքների մասին օրենքների վրա, որոնք արգելում են ատելության հիման վրա հանցագործությունները:
Սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ այնտեղ արարողության համար մարդիկ էին հավաքվել: ԶԼՄ տվյալներով հրաձիգը մտել է շենք եւ հակասեմական կարգախոսներ գոռալով, սկսել է կրակել: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, փոխհրաձգություն է սկսվել: Ավելի ուշ հարձակվողը հանձնվել է իրավապահներին:




























