ԱՄՆ–ի Հյուսիսային Կարոլինա նահանգի դպրոցներից մեկում կրակահերթի հետևանքով աշակերտ է վիրավորվել, հայտնել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Մաթյուս քաղաքի դպրոցում։

«Մեկ աշակերտ է վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի առնչությամբ մեկ այլ աշակերտ է ձերբակալվել»,–ասված է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ։