Երկուշաբթի հզոր պայթյուն է որոտացել  Թունիսի մայրաքաղաքում՝ Հաբիբ Բուրգիբի պողոտայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով թունիսյան «Շամս FM» ռադիոկայանը։

Նախնական տվյալներով՝ խոսքը մահապարտ ահաբեկչի մասին է։ Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը։

Sky-News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է ներքին գործերի նախարարության մոտ, իսկ  թիրախը այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցներն են եղել։ Ականտեսները հայտնում են, որ պայթյունը իրականացնողը կին է եղել։