Հրաձգությունը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը՝ Քալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի ակումբում, վիրավորվել է յոթ մարդ։ Այդ մասին ասվում է քաղաքի ոստիկանական վարչության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բոլոր յոթ տուժածները հոսպիտալացվել են։ Իրավապահները հայտնել են, որ տեղի ունեցածի հետ կապված՝ հետաքննություն է կատարվում։ Ձերբակալվածների կամ կասկածյալների մասին ոչինչ չի տեղեկացվում։
NBC-ն հայտնել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ լրատվամիջոցի՝ հրաձգությունը սկսելու պահին ակումբում Հելլոուինին նվիրված երեկո էր անցկացվում։




























