Իտալական մաֆիոզ խմբավորումը մահվան է դատապարտել ոստիկանական շանը, որը ծառայում է Նեապոլի ոստիկանական վարչությունում՝ տեղեկացնում է la Stampa-ն։

9-ամյա Պոչո անունով ջեկ-ռասել-տերյերը նարկոթրաֆիքի դեմ երկար եւ արդյունավետ պայքարի համար արժանացել է մաֆիայի ատելությանը։ Իր սուր հոտառության շնորհիվ նա օգնել է գտնել ավելի քան երկու տոննա թմրանյութ։ Նեապոլցի հանցավոր խմբավորումները Պոչոյի պատճառով մի քանի միլիոն եվրո են կորցրել։

Քաղաքի ոստիկանությունում շանը հայտարարված «վենդետայի» մասին լուրը զարմանքով են ընդունել եւ ասել են, որ դա, հավանաբար, չափազանցված տեղեկատվություն է։