Զամբիայի հյուսիսում Կանեմ հանքակտրվածքում հանքափորները հազվագյուտ չափերով զմրուխտ են հայտնաբերել: Բնակտորի քաշը 5655 կարատ է կամ 1,13 կգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Զմրուխտը անուն է ստացել՝ «Ինկալամու» (Առյուծ ): Այն «չտեսնված թափանցիկ եւ կանաչ եւ ոսկեգույն երանգների հինալաի հավասարակշռություն ունի», նշվում է Kagem Mining Ltd հանքաարդյունաբերական ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ բնակտորն այս տարվա նոյեմբերին Սինգապուրում աճուրդի կհանվի: «Բարձրորակ զամբիական զմրուխտները զարմանալի մեծ պահանջարկ ունեն խոշոր ոսկերչական ապրանքանիշների կողմից, հատկապես Եվրոպայում, - նշում է ընկերությունը,-նրանք գնահատում են նրանց վառ երանգավորումը եւ յուրահատուկ թափանցիկությունը»:
Չի բացառվում է, որ վաճառքից առաջ բնակտորը մի քանի մասի կբաժանվի:


























