Վենետիկում փոթորկային քամիներ են մոլեգնում, որոնց հետեւանքով քաղաքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ANSA–ն։

Համաձայն եղած տեղեկության՝ ջրի մակարդակը քաղաքում հոկտեմբերի 29-ին ծովի մակերեւույթից 156 սանտիմետր բարձր է եղել։

Նշվում է, որ իրավապահ մարմինները Սուրբ Մարկոսի անվան կենտրոնական հրապարակը փակել են այցելուների համար։ Եղանակային այսպիսի պայմանների հետեւանքով քաղաքի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է հայտնվել։