Մենք հասկանում ենք, որ առաջիկա խորհրդարանական  ընտրություններին աշխատելու է Նիկոլ Փաշինյանի էֆեկտը, բայց դա չի նշանակում, որ որեւէ քաղաքական ուժ չպետք է մասնակցի ընտրություններին։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում։

Զոհրաբյանը առանց ավելորդ համեստության նշեց. «Այս առումով, ԲՀԿ–ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ ունի բրենդային գործիչներ եւ մեզանից յուրաքնանչյուրը կարող է առաջադրվել ռեյթինգային ընտրակարգով եւ շահել որոշակի ձայներ»։

Նա կարծիք հայտնեց՝ ոչ ստանդարտ իրավիճակ է.

«Գնում ենք ընտրությունների, որտեղ բացառվելու է վարչական ռեսուրսը, փողը։ Որքան վստահության քվե կտա ժողովուրդը, դա մեր կլինի մեր արդար վստահության քվեն»։