ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:

Կոմիտեից հայտնում են, որ համաձայն հրամանի վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ին յուրաքանչյուր օր ժամը 9.30-ից մինչև 18.00-ն և կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև բոլոր բնակարանի խաղարկությունը:

Տեղեկացնենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինության կոմիտեն:

Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից):