Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 45-ամյա Համլետ Ղազարյանի կախված դին։

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։