ԱՄՆ-ի քաղաքացիները կնխաընտրեին երկրի նախագահի պաշտոնի համար շոու բիզնեսից աստղերի շրջանում որպես առավել հարմար անձինք առաջադրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի կամ Թոմ Հենքսի թեկնածությունը: Այսպիսին են PeopleMaven առցանց հրատարակության անցկացված հարցումների արդյունքները, հայտնում է  ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հասարակական կարծիքի հետազոտությունն անցկացվել է 18-ից մինչեւ 73 տարեկան 1082 ամերիկացիների շրջանում, որոնց առաջարկվել է Սահմանադրությա պահանջների  համաձայն շուոբիզնեսից ընտրել առավել հարմար թեկնածուի. 35 տարեկանից բարձր ամերիկացու, ով ծնվել է ԱՄՆ տարածքում եւ վերջին 14 տարիներին ապրել է երկրում:

Ընտրությունը հարկավոր էր անել 20 թեկնածուներից, որոնց թվում բացի Ուինֆրից եւ Հենքսից, դերասաններ Դուեն Ջոնսոնն էր, Ուիլ Սմիթը, Մորգան ֆրիմանը եւ Լեոնարդո Դի Կապրիոն, ինչպես նաեւ ռեփեր Քայնե Ուեսթը, նրա կին, մոդել Քիմ Քարդաշյանը եւ երգչուհի Բեյոնսեն:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածուներ են Օփրա Ուինֆրին, ում իր նախընտրությունը տվել է հարցվածներից 208 մարդ, իսկ Թոմ Հենքսի օգտին քվեարկել է 142 մարդ, դերասան Դուեյն Ջոնսոնը 114 ձայն է ստացել: Առաջին տասնյակում նրանց հետեւում են դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեդջեներսը (97), Մորգան Ֆրիմանը (75), Ջորջ Քլունին (70), Դենզել Վաշինգթոնը (66), Ուիլ Սմիթը (62), Լեոնարդո Դի Կապրիոն (45) եւ Քանյե Ուեսթը (40):

Հատկանշական է, որ բարձր տարիքի մարդկանց շրջանում (50-57, 58-65 եւ 66-73 տարեկան), Հենքսը ամենապահանջված թեկնածուն է եղել: 50 տարեկանից ցածր ամերիկացիները ամենից շատ համակրանք են հայտնել Ուինֆրիին: