Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը որոշել է, որ անձի կրոնական համոզմունքները կարող են բավարար պատճառ հանդիսանալ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Այս մասին ասվում է հինգշաբթի հրապարակված որոշման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, դատարանը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը, որը ընդունել էր 14 տարի առաջ: «Կրոնական համոզմունքների հիման վրա ծառայությունից հրաժարվելու պատիժը հակասահմանադրական է, քանի որ խախտում է անհատի խղճի ազատության իրավունքը եւ վտանգում է այլ հիմնարար ազատությունները», - ասվում է դատավճիռում:

Դատարանի որոշումը կայացվել է Կորեայի Հանրապետության 34-ամյա քաղաքացու գործի քննության հիման վրա, որը նախկինում դատապարտվել էր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նա դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, սակայն այժմ նրա դատվածությունը հանվել է:

Ակնկալվում է, որ իր գործի արդյունքը կազդի նաեւ այլ նմանատիպ դեպքերի վրա, որոնք վերջին 14 տարիների ընթացքում Հարավային Կորեայի դատական պրակտիկայում 227-ն են:

Հարավային Կորեայում չափահաս դարձած բոլոր տղամարդիկ պարտադիր պետք է ծառայեն ազգային զինված ուժերում: 1953 թվականից ավելի քան 19 հազար կորեացիներ կրոնական պատճառներով ծառայելուց հրաժարվելու համար դատապարտվել են: