Երուսաղեմում Լացի պատին մոտ սողալով՝ օձն ուխտավորներին վախեցրել է եւ ստիպել հուդայական գլխավոր սրբավայրի պահապաններին հրավիրել այն որսալու մասնագետի, հայտնել է Լացի պատի Ժառանգության հիմնադրամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոտիկից տեսնելուց հետո պարզվել է, որ օձը թունավոր չէ: Այն նկատել են նախօրեին քարերի արանքում կանանց հատվածում:
«Օձը հանկարծ սողացել է դեպի կանանց հատված՝ առաջացնելով վախ եւ իրարանցում: Հրավիրվել է բարձրորակ օձորս, որը սողունին հաջողությամբ բռնել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամը հոլովակ է տարածել, որում օձորսը կանգնելով շարժասանդուղքի վրա հին քարերի միջեւ եղած ճեղքից բռնում է մոտ մեկ մետր երկարությամբ օձի գլխից: Հոլովակում լսելի է, թե ինչպես են մարդիկ հաջող որսորդին պարգեւատրում ծափահարություններով:



























