ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է պնդել՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը շուտ թե ուշ հայտնաբերվելու է։

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում, նա, մասնավորապես, ասաց. «Հանգամանքներ կան, որոնք ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս հրապարակայնորեն մեկնաբանել։ Համապատասխան աշխատանքներ են իրականացվում, Ինտերպոլ անդամ երկրների հետ համնատեղ որոնողական աշխատանքներ են կատարվում»։

Օսիպյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել նրա գտնվելու մասին հարցին։

Նշենք, որ Վալերի Օսիպյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Նարեկ Սարգսյանը իրենց տեսադաշտում է, իսկ ավելի ուշ նշել, որ տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը, որը հետախուզման մեջ էր, ներկայացել է ՀՔԾ