Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով Հայաստանն այս տարի մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով եւ ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ տեղը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
Նա նշեց, որ այդ ֆորումի գնահատականները վերաբերում են նրան, թե տվյալ երկրի տնտեսության մեջ որքան է գերիշխող դիրք գրավողների ազդեցությունը մրցակցության վրա. որքան հաճախ են նրանք չարաշահումներ իրականացնում:
Շաբոյանի խոսքով, այս տեսանկյունից Հայաստանը ԵՏՄ երկրներից բավական առաջ է անցել. «Մասնավորապես, Ռուսաստանը գտնվում է 63-րդ տեղում, Ղազախստանը՝ 84-րդ տեղում, իսկ Ղրղզստանը՝ 102-րդ տեղը: Այդ ցանկում Հայաստանը 80-րդ տեղում է, Թուրքիան՝ 86-րդ, Լիտվան՝ 87-րդ, Էստոնիան՝ 43-րդ, Լատվիան 58-րդ տեղը»,-ասաց նա:





























