Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ նեդրումի համար: