Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ վաղը մեկնարկող քարոզարշավին ընդառաջ ապաքաղաքական ուրախություն մաղթելով մարդկանց. տեսանյութին կից Աշոտյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգը այսօր լինի ապաքաղաքական ուրախություն ձեր էջերում»: