Սաուդյան Արաբիայի հպատակը, ով ապրում է Ստամբուլից հարավ գտնվող թուրքական Յալովա քաղաքում, կարող էր Էր Ռիադ ժամանած խմբի հետ պայմանավորվածության արդյունքում զբաղվել լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմնի ոչնչացմամբ։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի թուրք քննիչները խուզարկել են այդ մարդու երկու առանձնատները, որոնք գտնվում են Յալովայում։

Նախկինում դատախազությունը հայտնել էր, որ Թուրքիայում սաուդցիների գտնվելու օրերին այդ առանձնատներից մեկի մոտ դիվանագիտական համարներով ավտոմեքենա է կանգնած եղել։