Լիբանանյան Կրեդիտբանկը ձեռք է բերել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր թողարկած բաժնետոմսերի 51 տոկոսը: Կապիտալի այս նշանակալից համալրմամբ «Անելիք Բանկ»-ը կմտնի ՀՀ առաջատար բանկերի հնգյակ: Այսօր Լիբանանի Կրեդիտբանկի խորհրդի նախագահ Թարեկ Խալիֆեին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ողջունելով հյուրերին, դրական է գնահատել օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի ֆինանսական շուկա կատարած խոշոր ներհոսքը: Հյուրերն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ Լիբանան-Հայաստան-Ռուսաստան փոխշահավետ գործակցությունը հնարավորություն կտա առաջիկա տարիներին մեծացնել բանկի հնարավորությունները, ավելացնել ներդրումները երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի բարելավման ուղղությամբ: