Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների վերջին արձակումը խախտել է ՄԱԿ բանաձեւերը, որոնք կոչ են անում դադարեցնել բալիստիկ զենքի փորձարկումները, ասել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը։

«Դրանք բալիստիկ հրթիռներ էին, եւ դա հակասում է ՄԱԿ բանաձեւերին»,- ասել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոտարո Նոգամին։

Հինգշաբթի Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել, դա արդեն երկրորդ փորձարկումն է մեկ շաբաթում։

Ճապոնիան, որը մի քանի քայլ հեռավորության վրա է հյուսիսկորեական միջին հեռահարության հրթիռներից, կողմ է կոշտ որոշումների կայացմանը, որպեսզի Փհենյանը հրաժարվի բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի իր ծրագրերից։