Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրել Խորվաթիայի ԱԳՆ ղեկավար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Նա կփոխարինի Թյորբորն Յագլանդին, ում իրավասությունների ժամկետը լրանում է 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:  

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի իրավասությունները կգործեն մինչեւ 2024 թվականը:

Այդ պաշտոնին հավակնում էին նա եւ Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը:

Քվեարկությանը հասցրել է մասնակցել նաեւ ռուսական պատվիրակությունը, որի լիազորություններն ավելի վաղ վերականգնել էր ԵԽԽՎ-ն: