Թունիսի 92-ամյա նախագահ Ալ Բաջի Գաիդ աս-Սեբսին վատ ինքնազգացողության պատճառով հինգշաբթի հոսպիատալացվել է մայրաքաղաքի ռազմական հիվանդանոց, հաղորդել է նախագահի վարչակազմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահը տկարություն է զգացել հինգշաբթի առավոտյան՝ հունիսի 27-ին ւ տեղափոխվել Թունիսի ռազմական հոսպիտալ», - ասվում է հայտարարությունում: Հինգշաբթի Թունիսի մայրաքաղաքում երկու պայթյուն էր որոտացել: Մահապարտները հարձակվել էին ոստիկանական մեքենայի եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության շենքի վրա:
Վերջին տվյալներով՝ մահացել է մեկ ոստիկան, 9 մարդ վիրավորվել է:
Աս Սեբսին Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:





























