ԱՄՆ կառավարությունը դատարան է դիմել, որպեսզի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայից, որն առավել հայտնի է «Էլ Չապո» («Գաճաճ») մականունով, առգրավվի ավելի քան 12 մլրդ դոլար, հայտնում է Law &Crime-ը:

ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Էլ Չապոն թմրաթրաֆիքով վաստակել է հենց այսքան գումար: Մինչ այդ դատարանը մերժել էր գործը վերանայելու եւ եւս մեկ դատաքննություն անցկացնելու թմրաբարոնի դիմումը:

«Սրա հետ կապված կառավարությունը պնդում է 12.666.191.704 դոլար տուգանքի որոշման կայացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սա ոչ միայն լվացված փողերի գումարն է, այլեւ սեփականությունը, որն առկա է դատավարության մեջ: