Հուլիսի 8-ից 10-ը ժամանակավորապես կդադարեցվի գազի մատակարարումը Վրաստանից Հայաստան: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը տեղեկացրել է, որ այդ ժամանակահատվածում վերականգնողական աշխատանքներ են կատարվելու «Կարմիր կամուրջ» գազահաշվիչային կայանում:
Նշենք, որ վերջին մեկ ամսում սա վրացական կողմից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու երկրորդ փաստն է:
Նշված ժամանակահատվածում գազը հայ սպառողներին կմատակարարվի «Հայռուսգազարդի» Աբովյանում գտնվող պահեստարաններից:


























