Եվրամիությունը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնին, սակայն հասկացրել, որ  հաշվի չի առնի Բրեքսիտի պայմանների վերանայման վերաբերյալ նրա  նախընտրական խոստումները, հաղորդում է Reuters-ը:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Ջոնսոնի հետ:

«Մենք վարչապետ Ջոնսոնի հետ կառուցողական աշխատանքի հույս ունենք,  որպեսզի հեշտացնենք դուրս գալու մասին (ԵՄ-ից Բրիտանիայի) համաձայանգրի վավերացումը եւ հասնենք կարգավորված բրեքսիտին», - ասել է ԵՄ բանակցող Միշել Բարնյեն:

«Մենք պատրաստ ենք վերամշակել նոր գործընկերության մասին համաձայնեցված հռչակագիրը», - հավելել է նա՝ վկայակոչելով  քաղաքական հայտարարությունը, որը կցված է բրեքսիտի մասին իրավական համաձայնագրին:

Ջոնսոնի հաղթանակի մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ ԵՀ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսն ասել է, որ ԵՄ-ն չի համաձայնի փոխել գործարքը, որը նա կնքել է հեռացող վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս գործարքը երեք անգամ մերժվել է Բրիտանիայի խորհրդարանի կողմից:

«Մեծ Բրիտանիան համաձայնության է հասել Եվրամիության հետ, եւ ԵՄ-ն կհետեւի այդ համաձայնագրին», - ասուլիսի ժամանակ ասել է Թիմմերմանսը : «Սա լավագույնն է հնարավորից»:

Նրա խոսքով, ԵՄ-ն հավատարիմ կլինի Brexit -ի վերաբերյալ դիրքորոշմանը եւ Ջոնսոնի անձը  նշանակություն չունի:

«Մենք կլսենք, թե ինչ կասի նոր վարչապետը, երբ նա կգա Բրյուսել», - ասել է Թիմերմանսը:

 «Առանց գործարքի, կոշտ բրեքսիտը ողբերգություն կլիներ բոլոր կողմերի, այլ ոչ թե միայն Բրիտանիայի համար», -ասել է Թիմերմասնը:

«Մենք բոլորս կտուժենք, եթե այդպես լինի»: