«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Գենդերային կարծրատիպեր» թեմայով սոցիոլոգիական հետազոտություններ ու վերլուծություններ է կատարում հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում:

Հարցման նպատակն է հարցաթերթիկների վերլուծության արդյունքում հասկանալ հարցվողների վարքագիծն ու մտածելակերպը, վեր հանել մեր հասարակությունում առկա գենդերային հիմքով բազմապիսի կարծրատիպերը, ուսումնասիրել դրանց բացասական հետեւանքները եւ հետագայում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանց աստիճանական վերացման ուղղությամբ:

Հարցումները սկսվել են 2010 թ.-ի հունիսից: Հարցմանն արդեն մասնակցել են շուրջ 500 անձինք:

Հարցումներն անցկացվել են Երեւան, Աբովյան, Արթիկ, Գյումրի, Էջմիածին, Դիլիջան, Վանաձոր, Ալավերդի, Նոյեմբերյան, Մեղրի, Մասիս, Բյուրական, Մեծամոր, Աշտարակ, Մարալիկ, Եղեգնաձոր եւ Գորիս քաղաքներում, Անուշավան, Փանիկ, Մարգահովիտ, Լեռնապատ, Սարատակ, Լուսակերտ, Ախուրյան, Զոլաքար, Հոռոմ, Մեղրաշեն, Վարդենիս, Գետաշեն, Աստղաձոր, Մանթաշ, Դարպաս եւ մի շարք այլ գյուղերում:  

Հարցումները շարունակվելու են մինչեւ ապրիլի 5-ը:

Հարցմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Դրա համար անհրաժեշտ է մինչեւ նշված ժամկետը օն-լայն ռեժիմով լրացնել հարցաթերթիկը, որը տեղակայված է հետեւյալ հասցեում` http://swv.am/survey/test.php