Երեւանում ապրիլի 2-3-ին տեղի կունենա կանանց տոներին նվիրված «Գործարար հայուհի» մասնագիտացված ցուցահանդեսը: Այն կազմակերպել է ՀՀԿ կանանց խորհուրդը եւ «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

Ցուցահանդեսի նպատակն է`

Ներկայացնել այն ամենը, ինչը թեթեւացնում ու բարելավում է  կնոջ կենցաղը եւ պարգեւում հաճելի պահեր:

Նորովի ներկայացնելու գործարար կնոջ կերպարը` ձեռք բերած հաջողությունները ցուցադրելու, փոխշահավետ գործարար կապեր հաստատելու, ինչպես նաեւ նոր գործընկերներ գտնելու առումով:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
Պարֆյումերիա, կոսմետիկ եւ բուժիչ միջոցներ
Մարմնի, մազերի խնամքի միջոցներ եւ պարագաներ
Գեղեցկության սրահների, SPA սրահներ
Առողջություն եւ ֆիթնես
Բիժուտերիա, զարդեր, նորաձեւ աքսեսուարներ
Հագուստ
Կաշվե իրեր եւ աքսեսուարներ
Ներքնազգեստ
Գալանտերեա եւ անկողնու պարագաներ
Ինտերյեր, դիզայն, ծաղիկներ
Հարսանյաց սրահներ եւ պարագաներ