Երեւան քաղաքին մատուցած ծառայությունների, քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, մայրաքաղաքում անցկացվող տոնակատարությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար, Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է «Երեւանի զինանշան» հուշամեդալով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը համոզմունք Է հայտնել, որ «Ղ-Տելեկոմ» ընկերության օրինակը ոգեւորիչ պետք է լինի հասարակության համար:
«Մեր պարտքն է մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որ արվում է հօգուտ մեր բնակչության»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: Նա ողջունել է քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը եի պատրաստակումություն հայտնել օժանդակել ծրագրի իրականացմանը:





























