Հայաստանի Հանրային խորհրդում ապրիլի 6-ին ժամը 13:00-ին տեղի կունենա «Հանրային կարծիքի շտեմարան» կայքի «Հեղինակային կարծիք» բաժնի առաջին ակումբային հանդիպումը:
www.sociology.am կայքում ՝ «Հեղինակային կարծիք» նորաստեղծ բաժնի առանձին էջեր կտրամադրվեն ԱԺ պատգամավորներին, նախարարներին, ՀԽ անդամներին ու ՀԽ հանձնաժողովների, կոլեգիաների անդամներին, երկրի քաղաքական, հոգեւոր, մշակութային բոլոր ոլորտների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ լրագրողներին: Բաժնին կից կգործի նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կենդանի կապի ակումբ, որի առաջին հանդիպմանն էլ սիրով հրավիրում ենք մասնակցելու:





























