Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժութային պահուստները 2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 6.7 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է Fineko/abc.az-ը:
Սա այդ երկրի արտարժութային պահուստների ամենաբարձր մակարդակն է: Պահուստների աճին նպաստում են հիմնականում նավթի բարձր գները:
Նշենք, որ 2009 ճգնաժամային տարում Ադրբեջանն իր պահուստներից մոտ 1 մլրդ դոլար էր ծախսել, սակայն հետագայում դրանք նորից լրացվել են:





























