Այս տարի լրանում է ականավոր հայ գիտնական, մեծ լեզվաբան եւ արեւելագետ Հրաչյա Աճառյանի 135-ամյակը, որի առիթով Արեւելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն այսօր` ապրիլի 6-ին կազմակերպում է «Նոր Արեւելք, նոր իրողություններ» ուսանողական միջբուհական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողներ:
Գիտաժողովը տեղի կունենա ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մասնաշենքի 212 (Երկանյաններ) դահլիճում: Սկիզբը ժամը 15:00-ին:





























