Երեւանում այսօր` ապրիլի 7-ին, ժամը 13:00-18:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց) կանցկացվի ցուցահանդես «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության բացասական ազդեցության վերաբերյալ:
Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ եւ բուկլետներ երեւույթի վերաբերյալ:





























