Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը կայացել է, եւ դրանում մեծ դեր ունեն մարդիկ, որոնք մարդու իրավունքների պաշտպան են եղել երկար տարիներ: Այս մասին ՄԻՊ ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա կարծիքով՝ տվյալ ինստիտուտն ավելի արդյունավետ է գործում, երբ կառույցի նկատմամբ իշխանության ուշադրությունը թուլանում է: «Նման պայմաններում ավելի ակտիվ եւ ավելի արդյունավետ գործում են իրավապաշտպան կազմակերպությունները: Երկրում այդ կազմակերպությունների գործունեության համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները: Իհարկե, առանց ֆինանսավորման դա անհնար է անել, եւ այդ պատճառով ես քաղաքական փոքրամասնություններին առաջարկում եմ բյուջե ստեղծել եւ ֆինասնավորել նման իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրականացնեն այն լիազորությունները, որոնք հատուկ են նման կազմակերպություններին: Այսինքն, որպեսզի նրանք մոնիթորինգ իրականացնեն, հանդես գան զեկույցներով եւ զարգացնեն քաղաքացու իրավունքները»,- ասաց նա՝ պատգամավորներին խնդրելով աջակցել օրենսդրական մակարդակով եւ իրականացնել իր առաջարկած գաղափարը:




























