Ես շատ անգամ եմ ասել, որ օմբուդսմենները շատ բանով կամիկաձեներ են հիշեցնում, եւ ուզում եմ ցանկանալ մեծ արիություն եւ հստակ համոզմունքի առկայություն, հստակ դիրքորոշում։ Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովում նոյեմբերի 26-ին ասաց երկրի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ օմբուդսմենների գործունեությունը բխում է մերձավորին օգնելու բացառապես մարդկային ցանկությունից եւ արժանի է համընդհանուր հարգանքի։ Ալավերդյանը նշեց, որ իր գործունեության շրջանում իրենց թիմին հաջողվում էր ոչ միայն «պաշտպանվել», այլեւ «հարձակվել»։ «Մեզ հաճախ ասում էին, որ մենք «մարդու իրավունքների պաշտպաններ ենք», մյուսներն ասում էին, որ «կիսապաշտպաններ» ենք, իսկ ես միշտ ասում էի, որ ես «հարձակվող» եմ, քանի որ մեր առջեւ դրված էր մեր երկրում այս ոլորտի կայացման խնդիրը»,- ամփոփել է առաջին օմբուդսմենը։