Արձանագրության էությունն այն է, որ Եվրասիական տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթ իրականացնելիս կարող է ունենալ տվյալներ, որոնք գաղտնի տեղեկատվություն եւ այս տեսակի այլ տեղեկություններ է ներառում:

Այս մասին մարտի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Ընդ որում, նա պարզաբանեց, որ հարցը նաեւ կայանում է նրանում, թե կոնկրետ որ ռեժիմով է հարկավոր աշխատել այս տեղեկատվության հետ, ինչպես է հարկավոր ապահովել դրանց գաղտնիությունը եւ ինչպես պետք է  իրականացնել փաստաթղթերի շրջանառությունը:

«Սույն Համաձայնագիրն ազգային կարեւորության եւ պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դրույթ չի պարունակում»,- պարզաբանեց Գեւորգյանը:

Խորհրդարանականները քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեցին այս արձանագրությանը: