ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2020թ․ կիջնի մինչեւ 1.5%-ի մակարդակ, սակայն 2021թ․ կբարձրանա մինչեւ 4,8%։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի World Economic Outlook զեկույցում։

ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ Հայաստանում սպառողական գների նվազումը 2020թ․ կկազմի 0,8%, իսկ 2021-ին՝ կբարձրանա մինչեւ 2,0%։ Զեկույցի համաձայն, երկրի վճարային բալանսը 2020թ․ կնվազի 8,6%-ով, եւ 2021թ․՝ 7,2%-ով։ Գործազրկության մակարդակը 17,7-ից (2019) կբարձրանա մինչեւ 19,0%՝ 2020-ին, եւ 18,4%՝ 2021-ին։