Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է  ապրիլի 19–ի օրվա վերջի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված տվյալները։

Թուրք նախարարը Twitter–ի իր էջում գրել է, որ վերջին օրը կատարվել է 35000 թեսթ եւ հայտնաբերվել  վարակվածության 3977 դեպք։ Նա շեշտել է, թե վերւին օրը ապաքինվել է 1523 եւ մահացել՝  127 քաղաքացի։

Ընդհանուր վարակված դեպքերի թիվը հասել է 86306–ի, իսկ մահերինը՝ 2017–ի ինչը գրեթե 2.5 տոկոս է կազմում մահվան դեպքերը։

Երկրում ընդհանուր արվել է 634 000 թեսթ։