Թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի մասը կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ։ Ներկայացնում ենք հարզացրույցից մի հատված:
ՀԱԿ-ում մտահոգություն չկա՞, որ իր նկատմամբ առաջացող դժգոհության արդյունքում իշխանությունները կարող են մի երրորդ ուժ ձեւավորել, որը տեր կկանգնի այդ դժգոհող զանգվածներին ու ընդդիմադիր դաշտում կդառնա Կոնգրեսի մրցակից։ Չի բացառվում, որ այդ ուժը ձեւավորվի նաեւ առանց իշխանությունների միջամտության։
Նման փորձեր եղել են ու էլի կլինեն։ Ակնհայտ է, որ եթե մարդիկ տեսնեն, որ ՀԱԿ-ը հետեւողական չէ իր պայքարում, ապա կգնան այլ ուժերի հետեւից։ Եթե, իհարկե, այդիպիսի ուժեր ձեւավորվեն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ոմանք փորձում ինքնահաստատվել՝ Կոնգրեսին վարկաբեկելու միջոցով, սակայն համոզված եմ, որ մեր ժողովուրդն ի վիճակի է ճիշտ կողմնորոշվել եւ տեսնել, թե ով է իսկապես պայքարում այս ռեժիմի դեմ եւ ով է ունակ լուծել երկրի առաջ կանգնած խնդիրները։
ՀԱԿ-ն իր սուր քննադատությունն ինչո՞ւ է ավելի շատ ուղղում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ։ Եվ Ռ. Քոչարյանին ուղղված քննադատությունները պատճառ են դառնում հայտարարությունների, թե ՀԱԿ-ն ու գործող իշխանությունները խնդիր ունեն, որ Ռ.Քոչարյանը չվերադառնա քաղաքականություն։
Նման խոսակցությունները որեւէ հիմք չունեն։ Գործող վարչախումբը նախորդի օրգանական շարունակությունն է, եւ երկուսն էլ պատասխանատու են երկրում ստեղծված այս վիճակի համար։ Երկուսն էլ հանդիսացել են երկրում ձեւավորված կրիմինալ, քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավորը։ Իսկ ընդդիմության խնդիրն է երկիրն այս համակարգից ազատելը։
Հավատում ե՞ք Մարտի 1-ը բացահայտելուն ուղղված Ս. Սարգսյանի հայտարարությանը։
Այն, ինչ ասվեց Ս. Սարգսյանի կողմից, առայժմ խոսքեր են, ժամանակը ցույց կտա։





























