Լոռու մարզում, մայիսի 4-ին ժամը 22:20-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական  վարչության փրկարական ջոկատը:

Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետեւ տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:

Դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի  28 ՕՍ 974 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով մարզի Մարց գյուղի բնակիչներ, 47-ամյա Մհեր եւ 21-ամյա Արթուր Սարգսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: