Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 8-ին հաղորդում է ստացվել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկել 32-ամյա Գուրգեն Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» տոնավաճառի մոտ շրջադարձ կատարած Գուրգեն Գ.-ին հետեւից ձայնային ազդանշաններ է տվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կանգնեցրել ավտոմեքենան եւ բացելով դուռը` ձեռքերով ու ոտքերով հարվածել Գուրգեն Գ.-ի դեմքին ու մարմնին:
«Մերսեդես» -ի վարորդը՝ 20-ամյա Արսեն Խ.-ն, հրավիրվել է բաժին:
Գուրգեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:




























