Հայաստանի փրկարար ծառայություն մայիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 19 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերվել է 70-ամյա Ասյա Գեւորգյանը` ոտքի վնասվածքով, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




























