Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի թիվ 17 հասցեում` «Սինա լեռ» ՍՊԸ-ի բետոնե սալիկների արտադրամասում մայիսի 10-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.33-ին, մարվել` 21.14-ին:

Այրվել են Մ.Գրիգորյանին պատկանող ՍՊԸ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը եւ ազբոշիֆերները` 340 քմ մակերեսով, արտադրամասի ներսում` պլաստմասե կաղապարներ: