Հայաստանում մայիսի 4-11-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 68 դեպքից բացահայտվել է 60-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 1-ը, գողության 99 դեպքից` 57-ը, խարդախության 24 դեպքից` 22-ը, իսկ խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8 եւ գողության 7 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 46 պատահար. 8 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























