«ՀԺ»-ի տեղեկություններով, «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ աստղերին շռայլված բնակարանների փոխարեն մրցանակաբաշխության հովանավորները գումար են տվել: «Ինչպես հայտնի է, ապրիլի առաջին օրերին Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ երաժշտական այդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակաբաշխության հովանավոր «Տաշիր գրուպ»  ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը մի խումբ արտիստների նվիրեց բնակարանների սետիֆիկատներ, ինչն էլ Հայաստանում բուռն արձագանք գտավ. Շատերը համոզված էին, որ այդ բնակարանների կարիքը չունեցող աստղերն իրենց նվերները պետք է փոխանցեն կարիքավոր ընտանիքներին: Նրանք, սակայն, դա անել հրաժարվեցին»,-գրում է թերթը:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը երեկ թերթի հետ զրույցում մեկնաբանել է բնակարանների փոխարեն գումար տալու լուրերը: Նա ասել է, թե ի սկզբանե էլ այդպես էր որոշված, եւ որ իրենք ոչ թե բնակարան պետք է ստանային, այլ գումարը: Սերտիֆիկատում, ըստ Շուշան Պետրոսյանի, նշված է գումարի չափը` 50 հազար դոլար: Երբ թերթի թղթակիցը նկատելէ, որ նվիրատվության ժամանակ նույնսիկ հստակ բնակավայր էր նշվում, ինչպես, ասենք` Երեւանի Դավիթաշեն համայնք, երգչուհին արձագանքել է. «Դա նշվում էր պարզապես»: