Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Միջերկրական ծովում երկրահետախուզական ծրագրերից, չնայած պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին: Այս մասին շաբաթ օրը Ռիզե նահանգում ելույթի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:

«[Սեյսմոլոգիական] «Օրուչ ռեիս» նավը կշարունակի իր գործունեությունը մինչեւ օգոստոսի 23-ը: Մենք առանց հապաղելու կպատասխանենք, եթե նրա աշխատանքում որեւէ խափանում առաջանա: Մենք ակնկալում ենք, որ Հունաստանը ողջախ կլինի, ընդգծել է թուրք ղեկավարը: «Մենք երբեք չենք համակերպվի ավազակության հետ՝ մեր մայրցամաքային տարածքում, եւ չենք նահանջի սպառնալիքների եւ պատժամիջոցների դեմ»: