Գերմանական Knorr ապրանքանշանը ռասիզմի մասին քննարկումների ֆոնին կվերնվանի Zigeunersauce անունով սոուսը (թարգմանաբար՝ «Գնչուական սոուս»), կիրակի հաղորդել է Bild am Sonntag թերթը։
«Քանի որ «Գնչուական սոուս» հասկացությունը կարող է մեկնաբանվել բացասաբար, մենք որոշել ենք տալ դրան նոր անուն։ Մի քանի շաբաթ անց այն կարելի է գտնել խանութներում Paprikasauce Ungarische Art անունով, որը թարգմանաբար նշանակում է «Հունգարական եղանակով պատրաստված պապրիկայով սոուս»,-նշել են ընկերությունում։
Թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայի գնչուական համայնքում նոր անվանումը դրական են ընդունել, սակայն նշել են, որ Եվրոպայում հակագնչուական տրամադրությունների աճը շատ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում, քան սոուսի անվանումը։
Zigauner բառը համարվում է կոպիտ եւ վերջին տասնամյակում չի կիրառվում գերմանական խոսքում գնչուների համայնքների ներկայացուցիչների նկատմամբ։ Սակայն սոուսի ավանդական անվանումը շարունակում է գոյություն ունենալ 1903 թվականից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։




























