ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր մոր` Ռոզա Ծառուկյանի հետ  մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագին և խաղողօրհնության կարգին: Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր մասնակցեցինք Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագին և խաղողօրհնության կարգին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,- գրել է նա: