Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «ծնկի կգա» իր կողմնակիցների առջեւ, որոնք հավաքվել էին կիրակի Մինսկի Անկախության հրապարակում իշխանությանն աջակցող ցույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շատ շնորհակալություն ձեզ։ Ես կանգնում եմ այստեղ ձեր առջեւ ծնկի իջած առաջին անգամ իմ կյանքում։ Դուք դրան արժանի եք»,-ասել է նախագահը, որից հետո նա խոնարհվել է։ Այնուհետեւ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանն ու բանակին «աջակցության եւ հավատի» համար։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը։ Ընտտիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ, 1 ցուցարար է մահացել:




























