Թուրքիայի իշխանությունները պետք է պետք է անհապաղ դադարեն հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ սկսեն երկխոսությունը Եվրամիության հետ տարածաշրջանում լարվածությունը կրճատելու համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարություն մեջ ընդգծված է, որ Թուրքիայի այսօրվա հայտարարությունը Կիպրոսի եւ Եգիպտոսի ծովային գոտում հորատման աշխատանքները վերականգնելու մասին կավելացնի լարվածությունն ու անվտանգության բացակայությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում։ Կիրակի Կիպրոսի Հանրապետության իշխանությունները տարածել էին միջազգային ավտոմատ ծանուցման NAVTEX համակարգին ծանուցում միջերկրածովյան նավերի կապիտանների համար Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտման մասին։ Հաղորդագրության մեջ նշված է, որ այն նախապատրաստվել է՝ ի պատասխան ավելի վաղ Թուրքիայի իշխանությունների կողմից ընդհուպ մինչեւ սեպտեմբերի 15-ը հորատման աշխատանքների մասին ուղարկված ծանուցմանը։ Կիպրոսի կողմն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Yavuz հորատման նավի չարտոնված եւ ապօրինի գործողություններին Կիպրոսի գոտում։




























