COVID-19-ի տարածում թույլ չտալու նպատակով մտցված միջոցառումների պատճառով Ճապոնիայի տնտեսությունը ունեցել է աննախադեպ անկում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Այսպես՝ ընթացիիկ տարվա ապրիլից հունիս երկրի ՀՆԱ-ի իրական անկումը հասել է -7,8 տոկոսի նախորդ եռամսյակի համեմատությամբ՝ հաշվի առնելով սեզոնային տատանումները, իսկ տարեկան կտրվածքով անկումը կազմել է -27,8 տոկոս։

Նշվում է, որ ՀՆԱ-ի բացասական աճ է դիտվում արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ։ Ճապոնիայի կառավարությունը ներկայիս անկումը համարում է 1955 թվականից ի վեր ամենամեծածավալը, փոխանցում է Gazeta-ն։

Տոկիոյում եւ 6 պրեֆեկտուրաներում ապրիլի 7-ից մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ, քաղաքացիներին պարտավորեցրել էին գտնվել տանը, հետագայում սահմանափակումները տարածվել էին Ճապոնիայի ամբողջ տարածքի վրա։ Մայիսի վերջին Ճապոնիայի իշխանությունները սկսել էին միջոցառումներն աստիճանաբար մեղմացնել, որոնք հարվածել են երկրում գործնական ակտիվությանը։

Այսպես՝ երկրում սպառողական ծախսերը նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազել են 8,2 տոկոսով։ Ապրանքների եւ ծառայությունների արտահանումը, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներից ստացվող եկամուտները կրճատվել են 18,5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 56 տոկոսով։